Մատչելիության հղումներ

Դատարանն արգելեց ջնջել Թրամփի անունը նախագահական ընտրությունների նախընտրական քվեաթերթիկներից


ԱՄՆ Գերագույն դատարանն արգելել է նահանգներին ջնջել Դոնալդ Թրամփի անունը նախագահական ընտրությունների նախընտրական քվեաթերթիկներից։

Դատարանի վճիռը պարտադիր կատարման ենթակա է ողջ երկրում։

Դատարանն այդպիսով չեղարկել է Կոլորադոյի դատարանի որոշումը, որը Թրամփի թեկնածությունը բացառելու վճիռ էր կայացրել՝ վկայակոչելով ԱՄՆ Սահմանադրության այն հոդվածը, որն արգելում է ապստամբություններին կամ հեղաշրջումներին առնչություն ունեցած պաշտոնյաներին մասնակցել ընտրություններին։

Գերագույն դատարանի որոշումը կայացվել է «Սուպեր երեքշաբթիի» նախաշեմին․ այսօր ԱՄՆ 16 նահանգներում և մեկ տարածքում կանցկացվեն նախագահական ներկուսակցական ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG