«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի դեմ տեղեկատվական պատերազմ է վարում», - հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ մեկնաբանելով Բունդեսվերի բարձրաստիճան զինվորականների գաղտնալսված զրույցի հրապարակումը։
Russia Today հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի հրապարակած այդ ձայնագրության մեջ գերմանացի հրամանատարները քննարկում էին հեռահար Taurus հրթիռների՝ Կիևին փոխանցման հարցն ու դրանցով Ղրիմի կամրջին հարվածներ հասցնելու հավանականությունը։
«Խոսքը ապատեղեկատվության նպատակով իրականացված հիբրիդային հարձակման մասին է: Մենք չպետք է տրվենք Պուտինի հնարքներին», - հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։
Ռուսաստանի ԱԳՆ այսօր հայտարարել է, որ հրապարակված գաղտնալսման առթիվ գերատեսչություն է հրավիրվել Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը։