Մատչելիության հղումներ

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը Անթալիայում մարտի 1-ին հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։

«Մենք խոսել ենք Կովկասում խաղաղության գործընթացի մասին», - այսօր լրագրողներին ասել է Ֆիդանը, - «Քննարկել ենք Սև ծովի անվտանգության հարցը ևս, այս հարցի շուրջ երկխոսությունն անցնում է տարբեր խողովակներով, որին մասնակցում է նաև Թուրքիան»։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG