Մատչելիության հղումներ

Ինչպես է Անկախության հռչակագրին հղումը հայտնվել Սահմանադրության նախաբանում


Սահմանադրության նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որը նյարդայնացնում է Բաքվին և որի պատճառով այժմ կարծես իշխանությունը ցանկանում է գործող Սահմանադրությունից հրաժարվել և նոր Սահմանադրություն ընդունել, ուղիղ 30 տարի առաջ այն կարևոր կոնսենսուսներից էր, որ թույլ տվեց ունենալ առաջին Սահմանադրությունը:

Նաև հենց այդ հղումն էր, որ 1994 թվականին հաշտեցրեց իշխանության և ընդդիմության խիստ տարբեր մոտեցումները և Գերագույն խորհրդում ապահովեց Սահմանադրության նախագծի հաստատման համար անհրաժեշտ գերակշիռ մեծամասնության՝ պատգամավորների առնվազն 2/3-ի կողմ քվեն:

Ի՞նչ տարբերակներ են առաջարկել իշխանությունն ու ընդդիմությունը նախաբանի համար, ե՞րբ և ինչպե՞ս է գրվել այն տարբերակը, որով 1995 թվականից ի վեր անփոփոխ սկսվում է Հայաստանի Մայր Օրենքը: Հենց այս հարցերին է անդրադաձրել «Ազատության» «Բացատրում է Լազարյանը» հաղորդումը։

«Ազատության» ամբողջական անդրադարձը՝ ստորև.

XS
SM
MD
LG