Ռուսաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներին նախապես ծանուցել են Պլեսեցկի փորձնական տիեզերակայանից «Յառս» տեսակի միջմայրցամաքային հրթիռի ուսումնառազմական արձակման մասին։ Այդ տեղեկությունը հրապարակել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:
«Այո՛, Ռուսաստանը ծանուցել է ԱՄՆ-ին Միջուկային վտանգի նվազեցման կենտրոնի միջոցով: Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը»,- նշել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունում:
Երեկ Պլեսեցկի պետական փորձնական տիեզերակայանից արձակվել է «Յառս» շարժական համալիրի հրթիռ, որը կրում է բազմակի մարտագլխիկներ:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարւթյան՝ «փորձնական արձակման ընթացքում բոլոր նախատեսզված առաջադրանքները կատարվել են»: