Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այսօր կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային հարցեր, վերջին զարգացումները Հարավային Կովկասում:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում:
Արարատ Միրզոյանը Թուրքիա է մեկնել այսօր՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։