Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում գրում է, որ այցը շարունակվելու է մինչև մարտի 3-ը, նախատեսված է նախարարի մասնակցությունը քննարկումներին և երկկողմ հանդիպումներ։

Անթալիա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարարը՝ Բեռլինից, որտեղ նախորդ երկու օրերին բանակցում էին Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։

ՀՀ ԱԳ նախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել էր նաև երկու տարի առաջ, ֆորումի շրջանակում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

XS
SM
MD
LG