Մատչելիության հղումներ

Պոգբան չորս տարով որակազրկվեց


Իտալական «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, արխիվ
Իտալական «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, արխիվ

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Յուվենտուս»-ի կիսապաշտպան, աշխարհի նախկին չեմպիոն 30-ամյա Պոլ Պոգբան չորս տարով որակազրկվել է խթանիչներ ընդունելու համար:

Ամիսներ առաջ Պոգբային ժամանակավոր որակազրկելու վճիռ է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Երկրորդ ստուգումն անցկացվել է անցյալ տարվա հոկտեմբերին:

Այսօր Sky Sport Italy հեռուստակայանը փոխանցել է, որ պատժիչ որոշումն ընդունվել է, երբ մասնագետներն այդ երկրորդ ստուգմամբ վերահաստատել են խթանիչի առկայությունը:

Պոգբան, ըստ նրանց, օգտագործել է տեստոստերոն՝ հորմոն, որը խթանում է մարզիկների դիմացկունությունը: «Յուվենտուս»-ը BBC-ին հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան է ծանուցում ստացել հակադոպինգային հանձնաժողովից:

Պոգբան պնդել է, թե իր նկատմամբ սխալ որոշում է ընդունվել, քանի որ ինքը «երբեք գիտակցաբար կամ միտումնավոր» դոպինգ չէր ընդունի:

«Որպես պրոֆեսիոնալ մարզիկ՝ ես երբեք ոչինչ չէի անի իմ կարողությունները խթանելու նպատակով արգելված նյութեր կիրառելու համար: Ես երբեք չեմ ստել իմ խաղընկերներին, մրցակիցներին և երկրպագուներին», - հայտարարել է Պոլ Պոգբան՝ խոստովանելով, որ շատ է ընկճված հակադոպինգային հանձնաժողովի վճռից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG