Գազայի հատվածին հումանիտար օգնության ծավալը փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, 50 տոկոսով նվազել է, հայտարարել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։
«Հուսահատ կենսապայմաններում գտնվող 2 միլիոն պաղեստինցիների հսկայական կարիքները հոգալու համար ենթադրվում էր, որ օգնությունը պետք է ավելանար և ոչ թե նվազեր», - X-ի իր էջում գրել է Լազարինին խոչընդոտների թվում շեշտելով քաղաքական կամքի բացակայությունը, անցակետերի կանոնավոր փակումը, ռազմական գործողությունների պատճառով անվտանգության բացակայությունն ու քաղաքացիական կարգի փլուզումը։
Նրա խոսքով՝ պարենային ճգնաժամին վերջ տալու համար անհրաժեշտ է հրադադարի հաստատում, պաղեստինյան էքսկլավի շրջափակման վերացում։