Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:
Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ:
Քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում
տեղի ունեցած հանդիպումները և դրանց առնչվող հարցեր, ասված է հաղորդագրությունում:
Արտգործնախարարությունն այսօր տեղեկացրեց, որ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների պատվիրակությունների հանդիպում՝ համաձայն փետրվարի 17-ին Մյունխենում կայացած՝ Գերմանիայի կանցլերի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ