Մատչելիության հղումներ

«Խաղաղության համաձայնագրի ստորագրումը դեռևս հնարավոր է»․ Գաֆարովա


Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար, այսօր Բաքվում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։

«Հարաբերությունները կարգավորելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Ավելի քան երեք տարի հայկական քաղաքական և ռազմական սադրանքներից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումը դեռևս հնարավոր է»,- ասել է ԱԺ խոսնակը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև՝ դրական քայլ համարելով խաղաղ պայմանագրի բանակցությունների և սահմանազատման հարցերի հանձնաժողովների հանդիպումների շուրջ պայմանավորվածությունները։

«Հուսանք, որ Հայաստանը զերծ կմնա սադրանքներից, կողմնակալ երրորդ կողմեր ներգրավվելուց, կհրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ մշտական հավակնություններից, որն արտացոլված է իր Սահմանադրության և այլ օրենսդրական ակտերում, և կշարունակի ուղիղ, երկկողմ բանակցությունները՝ խաղաղության համաձայնագրի շուրջ», - ասել է Գաֆարովան՝ հավելելով․ - «Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության միակ ճանապարհը հարևանների հետ հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»։

Մյունխենում փետրվարի 17-ի 6 ամսվա դադարից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ Փաշինյանի ու Ալիևի բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։

Փաշինյանը մանրամասնեց՝ «արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG