Մատչելիության հղումներ

«Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի». ԵՄ առաքելություն


«Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքը, որը ФСБ-ի պատասխանատվության գոտում է գտնվում», - «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտնեց ԵՄ առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերը:

«Ազատություն»-ը մասնավորապես հարցրել է՝ «Ազատությանը» Ներքին Հանդի բնակիչները տեղեկացրել են, որ դիտորդները մուտք չունեն իրենց տարածք, ինչո՞ւ, արդյո՞ք հենց ռուսական ներկայությամբ է դա պայմանավորված:

«Բացառապես Ներքին Հանդում է, բոլոր մյուս տեղերում, որտեղ մենք շփվում ենք, անցնում ենք կողքով կամ հանդիպում ենք ռուսական ուժերի հետ, նմանօրինակ խնդիրներ չկան», - նշեց ԵՄ առաքելության ղեկավարը:

Հարցին՝ «նախապես իմացե՞լ են, թե՞ գնացել են ու տեղում թույլ չեն տվել», ԵՄ առաքելության ղեկավարը պատասխանեց. - «Ի սկզբանե գիտեինք, որ չեն բացառվում խնդիրները Ներքին Հանդ մտնելու, իսկ հիմնավորումը.... այդ հարցը պետք է տաք ռուսներին: Մենք Հայաստանի հյուրերի կարգավիճակում ենք այստեղ գտնվում, ըստ այդմ էլ Հայաստանը պետք է զբաղվի այդ հարցով, որովհետև մենք ուղղակի շփումներ չունենք ռուսական կողմի հետ»:

Փետրվարի 13-ին իրավիճակը լարվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդի դիրքերի հատվածում․ հայկական կողմը հաղորդեց, որ ադրբեջանական կրակի հետևանքով 4 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել։ Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ՝ չբացառելով, որ Բաքուն կարող է Հայաստանի դեմ նաև պատերազմ սկսել։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը որակեց «անհիմն մեղադրանքներ, որոնք նպատակ ունեն միտումնավոր լարվածություն բորբոքել տարածաշրջանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG