Մատչելիության հղումներ

Դատարանը Նավալնիի դին ընտանիքին չհանձնելու վերաբերյալ բողոքը կքննի փակ դռների ետևում՝ մարտի 4-ին


Սալեխարդի դատարանը Լյուդմիլա Նավալնայայի բողոքը որդու՝ Ալեքսեյ Նավալնիի դին ընտանիքին չհանձնելու վերաբերյալ կքննի փակ դռների ետևում։

«Անօրինական գործողությունների և որոշումների վերաբերյալ բողոքը ստացվել է», - ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանից ի պատասխան Նավալնայայի հայցի մասին հարցին։

Բողոքի քննությունը նշանակված է մարտի 4-ին։

Բանտում մահացած ընդդիմադիր առաջնորդի մայրը երեկ դիմել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով ընտանիքին փոխանցել որդու դին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG