Մատչելիության հղումներ

Փաշինյանի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ, տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը՝ օրն ու ժամը չհստակեցնելով։

Ըստ գերատեսչության՝ քննարկում կազմակերպելու որոշումը կայացվել է փետրվարի 16-ին՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում։

Հունվարի 19-ին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։ Ընդդիմությունից էլ արձագանքեցին՝ Երևանը Բաքվի պահանջով է ուզում նոր Սահմանադրություն ընդունել, թիրախն էլ, ասում են՝ Անկախության հռչակագիրն է, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Իշխանությունը թեև հերքում է, որ դրսից նման պարտադրանք կա, սակայն փետրվարին սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվի, այսօր էլ Ադրբեջանի արտգործնախարարությունն է պնդել՝ «ՀՀ օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG