Մատչելիության հղումներ

APA. «Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»


Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը, արխիվ
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը, արխիվ

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այսօր Մյունխենում, Գերմանիայի դաշնային կանցլերի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև երկկողմ բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ «երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»։

Այս մասին հաղորդում է АPA գործակալության Մյունխենում գտնվող թղթակիցը՝ նշելով, որ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին նաև հանձնարարվել է շարունակել սահմանազատման շուրջ բանակցությունները։

Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպման մասին հայկական կողմը չի հաղորդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG