Մատչելիության հղումներ

Ավդեևկայում իրավիճակը ծայրահեղ ծանր է, խոստովանում են Ուկրաինայի զինվորականները


Ուկրաինա - Ուկրաինացի զինվորականը հրետակոծվող Ավդեևկայում, արխիվ
Ուկրաինա - Ուկրաինացի զինվորականը հրետակոծվող Ավդեևկայում, արխիվ

Ուկրաինայի զինվորականները խոստովանում են, որ Ավդեևկայում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերն ավելի քան երեք տասնյակ գրոհներ են ձեռարկել՝ փորձելով շրջապատել քաղաքը։ Հյուսիսում նրանք դուրս են եկել ուկրաինացի պաշտպանների մատակարարման հիմնական մայրուղի։ Հարավում ուկրաինական ուժերը կիսաշրջափակման մեջ են։ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) զեկույցի համաձայն՝ քաղաքի 15 տոկոսը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

Ուկրաինայի Զինված ուժերի 3-րդ գրոհային առանձնակի գումարտակը տեղափոխվել է Ավդեևկա։ Այդ գումարտակը ձևավորվել է նախկին «Ազով»-ի ուժերից ու համարվում է ուկրաինական ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը։ Ըստ գումարտակի հաղորդագրության՝ Ավդեևկայում իրավիճակը ծայրահեղ սպառնալից է և անկայուն։ Քաղաքի շուրջ Ռուսաստանը յոթ բրիգադ է կենտրոնացրել, ստիպված են 360 աստիճանով կռվել հակառակորդի դեմ, որը նոր ուժեր է բերում, նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG