Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի համայնապետ Վահագն Արսենյանը:
Պատվիրակությունը Ջերմուկում այցելել է նաև 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած հատվածներ։
Նրանք նաև հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությանը երեկ ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանն անդրադարձ էր կատարվել նաև երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին:
Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել էր։