Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Պուտինը Ուկրաինայում հրադադար չի առաջարկել»


Կրեմլը հերքում է Reuters գործակալության տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահը 2023 թվականին առաջարկել է Վաշինգտոնին սառեցնել ուկրաինական հակամարտությունը։

«Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում», - լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Reuters-ը հաղորդել էր, որ Պուտինը 2023 թվականին Մոսկվայի արաբ գործընկերների միջոցով առաջարկել է ԱՄՆ իշխանություններին սառեցնել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները։ Այս մասին Reuters-ին փոխանցել են ռուսական երեք աղբյուրներ՝ նշելով, որ Սպիտակ տունը մերժել է Մոսկվայի առաջարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG