Մատչելիության հղումներ

Կիևում ենթադրում են, որ ռուսներն առաջին անգամ «Ցիրկոն» տեսակի հրթիռ են կիրառել


«Ցիրկոն» տեսակի հրթիռն արձակվում է «Ծովակալ Գորշկով» ռազմանավից, արխիվ:
«Ցիրկոն» տեսակի հրթիռն արձակվում է «Ծովակալ Գորշկով» ռազմանավից, արխիվ:

Ուկրաինացի փորձագետների կարծիքով, Ռուսաստանը երկու տարի տևող պատերազմի ընթացքում առաջին անգամ կիրառել է «Ցիրկոն» տեսակի գերձայնային հրթիռ:

Կիևի դատական փորձաքննական կենտրոնի մասնագետները հետազոտել են փետրվարի 7-ի հրթիռակոծության ընթացքում ռուսական պայթած հրթիռի բեկորները և կարծիք են հայտնել, որ այն «Ցիրկոնի» տեսակի է: Ռուսները չեն մեկնաբանել լուրը:

«Ցիրկոնը» կարող է անցնել մինչև հազար կիլոմետր տարածություն ձայնի արագությունն ութ անգամ գերազանցող արագությամբ, ինչը լուրջ մարտահրավեր է ստեղծում ՀՕՊ համակարգերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG