Բրյուսելում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ նիստի ավարտին Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Մինչ այդ կայացել է Միրզոյանի երկկողմ հանդիպումը Բորելի հետ։ Միրզոյան-Բորել հանդիպմանն անդրադարձ է կատարվել առավոտյան Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի և ուժի կիրառման դեպքին։