Մատչելիության հղումներ

Եվրոպայում մտահոգված են Թրամփի վերջին հայտարարություններից


ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարի մեջ մտած Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ցնցել են շատերին Եվրոպայում։

Մտավախություններ են առաջացել, որ նախագահ ընտրվելու դեպքում Թրամփը կարող է ազատ արձակել Ռուսաստանի ձեռքերը եվրոպական երկրների դեմ ագրեսիայի դիմելու համար։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, այսօր Կիպրոս կատարած այցի ընթացքում անդրադառնալով Թրամփի հայտարարություններին, դրանք համարել է անպատասխանատու, որը նույնիսկ ձեռք է տալիս Ռուսաստանին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ ասել է, որ Թրամփի արտահայտությունները ամերիկյան զորքերին և դաշնակիցներին մեծ ռիսկի տակ են դնում։

«Ցանկացած ենթադրություն, որ դաշնակիցները միմյանց չեն պաշտպանի, խաթարում է մեր ողջ անվտանգությունը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Անցած հանգստյան օրերին Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպումներից մեկում ասել է, թե չի պաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ավելին՝ Ռուսաստանին կխրախուսի հարձակվել նրանց վրա, եթե նրանք չկատարեն դաշինքի հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG