Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակի ևս 2 զինծառայող է զոհվել Գազայի հատվածում


Իսրայելի բանակը հաղորդում է, որ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններում ևս 2 զինծառայող է կորցրել։ Այդպիսով «Համաս»-ի դեմ պատերազմում իսրայելական կողմից զոհված զինծառայողների թիվը հասավ 566-ի, որոնցից 229-ը զոհվել են ցամաքային գործողության ընթացքում։

Փետրվարի 12-ին Գազայի հատվածը հաղորդեց, որ Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական ուժերի հարվածների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել։

Չորս ամիս շարունակվող պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը անցել է 28 հազարը։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի հողորդագրությունների արժանահավատությունն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

XS
SM
MD
LG