Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։
Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- հավելել է փոխնախարարը։
Գալուզինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին նրանց ցանկության դեպքում։