Մատչելիության հղումներ

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի արվարձաններին. Սիրիայի ՊՆ


Իսրայելը շաբաթ գիշերը հրթիռակոծել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք գյուղական շրջաններ, պնդում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և խոցել են հրթիռների մի մասը»,- ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Դամասկոսը նշում է, որ Իսրայելի հարձակումն իրականացվել է Գոլանի բարձունքներից։

Ուրբաթ օրը Սիրիան հայտարարել էր, որ իր հակաօդային պաշտպանությունը երկու անօդաչու թռչող սարք է խոցել Դամասկոսի արևմտյան արվարձաններում Գոլանի բարձունքներից, այնուամենայնիվ ձեռնպահ էր մնացել միջադեպի համար Իսրայելին բացահայտ պատասխանատվություն վերագրելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG