Մատչելիության հղումներ

Պուտինը Կիևին և Արևմուտքին է մեղադրել Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին և Արևմուտքին է մեղադրել Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության համար՝ դրա դրդապատճառները համարելով 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը, Մինսկյան պայմանավորվածություններից հրաժարումը։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, ում անունը նաև հայտնի է Ռուսաստանի առաջնորդին պաշտպանելու համար։

Կրեմլի ղեկավարը Վաշինգտոնին հորդորել է վերանայել իր դիրքորոշումը՝ իր հերթին շեշտելով, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության: Երկու ժամ տևողությամբ հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը պատմել է, որ դեռևս 2000-ականների սկզբին, նախագահ դառնալուց հետո, փորձել է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ և նույնիսկ իբր քննարկել է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Պուտինի խոսքով՝ իրեն ի վերջո մերժել են։

«Ռուսաստանը ակնկալում էր, որ կընդունվի «քաղաքակիրթ ժողովուրդների» եղբայրական ընտանիք, նման բան տեղի չունեցավ։ ԱՄՆ-ը մեզ խաբեց։ Խոստացան, որ ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի արևելք չի լինի, «բայց դա տեղի ունեցավ հինգ անգամ, ընդլայնման հինգ ալիք», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Կրեմլի ղեկավարը կրկին պնդել է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և Ուկրաինայի՝ Դաշինքին միանալու հեռանկարը հանգեցրին Արևմուտքի հետ Ռուսաստանի ներկայիս թշնամական հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG