Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին քվեների մեծամասնությամբ հաստատեց նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմը և ծրագիրը:
Կոբախիձեի թեկնածությունը հաստատվել է 84 կողմ, 10 դեմ՝քվեների հարաբերակցությամբ:
Նոր կառավարությանը վստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանի առնվազն 76 պատգամավորների աջակցությունը:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը պետք է երկու օրում իր ստորագրությամբ վավերացնի վարչապետի լիազորություններն, ընդ որում, եթե նա չստորագրի կարգադրությունը՝ վարչապետը միևնույն է կհամարվի նշանկված: