Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ւլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով «լավագույնը»։ Միշելը X-ում հրապարակած գրառմամբ տեղեկացնում է, որ զրուցել է Ալիևի հետ, քննարկել նաև հայ-ադրբեջանական կարգավորումը։
«Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»,- գրել է Միշելը։
Անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Բաքուն բոյկոտել է հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակները, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ։