Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական երկխոսությունում Մոսկվայի միջնորդությունն այլընտրանք չունի․ Գալուզին


Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում Մոսկվայի դերն այլընտրանք չունի։

«Россия-24» հեռուստաընկերության հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացը՝ ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է՝ Մոսկվայի խնդիրը երկու երկրներին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության որոնումներում օգնելն է։

«Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման հիմքերը»,-շեշտել է Գալուզինը։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը հավելել է, որ Մոսկվան օգնություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ողջ շրջանակում։ Գալուզինը նաև նշել է՝ ռուսական կողմը բացառիկ նյութեր ունի, որոնք անհրաժեշտ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար։

XS
SM
MD
LG