Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպանն այցելում է Գեղարքունիքի մարզ


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Եվրամիության դիտորդական առաքելության հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղ:

«Եվրամիության առաքելության հետ Նորաբակի հայ գյուղացիների կողքին՝ ռազմական շփման գծից 4 կիլոմետր հեռու», - X սոցիալական ցանցում գրել է դեսպանը՝ շարունակելով. - «Եվրոպացի դիտորդների ներկայությունը հանգստացնում է այս մեկուսացած և խոցելի բնակչությանը: Այն շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»:

Ավելի վաղ դեսպանը նույն սոցցանցում հայերեն գրել էր.

«Այսօր այցելում եմ Գեղարքունիքի մարզ՝

  • Մարդասիրական և անվտանգային իրավիճակ
  • Ֆրանսիայի հետ համագործակցություն
  • Եվրամիության առաքելության դերը
  • ՀՀ տարածքի ամբողջական հատվածների շարունակական օկուպացում»:

XS
SM
MD
LG