Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ժամանել է Իսրայել


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ բանակցություններ անցկացնելու։

Սա Բլինքենի հինգերորդ այցն է տարածաշրջան՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) շարժման հարձակումից և դրան հաջորդած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Reuters գործակալության տեղեկություններով՝ Բլինքենի այցի գլխավոր նպատակը Գազայում հրադադարի հաստատման պայմանների քննարկումն է իսրայելական ղեկավարության հետ։ Այժմ սեղանին է Եգիպտոսը և Քաթարը ներկայացնող միջնորդների մասնակցությամբ մշակված հրադադարի պլանը, ըստ որի՝ արմատական «Համաս»-ն ազատ կարձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին ռազմական գործողությունները չորսուկես ամսով դադարեցնելու դիմաց։

XS
SM
MD
LG