Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատում է, որ Պուտինը հարցազրույց է տվել Թաքեր Կարլսոնին


Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել հայտնի ամերիկացի լրագրող, Fox News հեռուստաընկերության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնին։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հարցազրույցը տեսագրվել է նախօրեին։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովի տեղեկություններով՝ Կարլսոնի և Պուտինի զրույցը շարունակվել է շուրջ երկու ժամ։ Մի շարք տեղեկությունների համաձայն՝ հարցազրույցը եթեր է հեռարձակվելու փետրվարի 8-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG