Մատչելիության հղումներ

Ուկրաինան խստացնում է զորահավաքի պայմանները


Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր առաջին ընթերցմամբ հաստատել է «Զորահավաքի մասին» օրինագիծը։

Դրանով խստացվում են զորակոչի պայմանները՝ հնարավորություն տալով արգելափակել զորակոչից խուսափող զինապարտների բանկային հաշիվները, արտերկրում գտնվող զինապարտները հնարավորություն կստանան հյուպատոսական հաշվառման կանգնել բացառապես զինգրքույկի առկայության դեպքում։ Բացի այդ, օրենքի ընդունման դեպքում ոստիկանությունը զորակոչից խուսափողների հայտնաբերման և բերման ենթարկելու հավելյալ լիազորություններ կստանա։

Օրենքի նորամուծություններից ևս մեկը այսպես կոչված՝ «էլեկտրոնային ծանուցագրերի» ներդրումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG