Մատչելիության հղումներ

ՔՊ-ն «Սիներջի»-ի կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն կներկայացնի


«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյան, արխիվ
«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյան, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնել, «Ազատության»-ն ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանը պնդեց, թե որոշումը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անձով պայմանավորված չէ, նաև համաձայնեցված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով անցած շաբաթ ազատազրկվեցին նախարարության աշխատակիցներ ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Ըստ նախաքննության, գործը վերաբերում է պետական մրցույթի, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեև, ըստ Քննչական կոմիտեի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի» ընկերությանը։

XS
SM
MD
LG