Մատչելիության հղումներ

Թուրքիան Էրդողան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգից որոշ մանրամասներ է հաղորդել


Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, 2023թ․
Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, 2023թ․

Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցի ընթացքում նախատեսվում է քննարկել, մասնավորապես, էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր, Trend գործակալության փոխանցմամբ, A-haberի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ընդգծելով, որ Պուտինն ու Էրդողանը պարբերաբար շփվում են, առաջիկա այցն էլ պլանավորված է՝ Ֆիդանն ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները նախատեսում են քննարկել «համագործակցությունը գազային հանգույցի (հաբի) ստեղծման, էներգետիկայի, «Աքքույու» ատոմակայանի կառուցման, հացահատիկային միջանցքի շուրջ։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ օրակարգում կլինեն նաև Ուկրաինայի և Գազայի հարցերը։

Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ Պուտինը Թուրքիա կմեկնի փետրվարի 12-ին՝ հիշեցնելով, որ դա Ռուսաստանի նախագահի առաջին այցը կլինի ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ 2022-ի փետրվարին Ուկրաինա ներխուժման մեկնարկից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG