Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների թիվը փետրվարի 2-ի դրությամբ հասել է 43 հազար 460-ի: Այդ տվյալները ներկայացրել են Mediazona-ն և BBC-ի ռուսական ծառայությունը:
Զոհերից 8099-ը նախկին բանտարկյալներ էին, որոնց հավաքագրել են ռուսական գաղութներում, իսկ 5216-ը՝ մոբիլիզացվածներ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում զոհերի թվին ավելացել է 1176-ով, նրանցից 15-ն ուներ փոխգնդապետի և ավելի բարձր կոչում։
Հուղարկավորությունների մեծ մասը տեղի է ունեցել Սվերդլովսկի, Չելյաբինսկի և Ռոստովի մարզերում, ինչպես նաև Բուրյաթիայում:
Զեկույցը կազմելիս՝ հետազոտողներն օգտագործել են միայն բաց աղբյուրներում հրապարակված տվյալները՝ տեղական վարչակազմերի հաղորդագրությունները, ԶԼՄ-ների հրապարակումները և գերեզմանատներից ստացված տեղեկությունները:
Փորձագետների համոզմամբ, ռուսների կորուստների իրական թիվը կարող է առնվազն երկու անգամ ավելի բարձր լինել։