Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ոչ ցանկալի կազմակերպություն է ճանաչվել Russian Election Monitor կենտրոնը


Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովը, արխիվ
Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովը, արխիվ

Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին Գլխավոր դատախազությունը ոչ ցանկալի կազմակերպություն է ճանաչել Russian Election Monitor եվրոպական կենտրոնը։ Այս մասին հայտնել է Պետդումայի հանձնաժողովը, որն ուսումնասիրում է դրսի միջամտությունը Ռուսաստանի քաղաքականությանը։

Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովի ասելով՝ REM-ի ինֆորմացիոն հարթակը օգտագործվում է արտասահմանյան լսարանին նախապատրաստելու Ռուսաստանի նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու համար։

REM-ի կայքում ռուսական ընտրությունների մասին հրապարակվում են ընտրական գործընթացների վերլուծություններ, փորձագետների մեկնաբանություններ, անկախ դիտորդների եզրակացություններ։

Ռուսաստանի նախագահական ընտրությունները անցկացվելու են մարտի 15-17-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG