Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ռազմաճակատի գիծը պետք է հեռացվի Ռուսաստանի սահմաններից»


«Ռազմաճակատի գիծը պետք է այնքան հեռացվի Ռուսաստանի սահմաններից, որ մեր երկրի տարածքն այլևս անվտանգ լինի», - այսօր, ընտրություններում իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հաշվի առնելով առաջին հերթին արտասահմանյան արտադրության այն հեռահար զինատեսակների առկայությունը, որոնցով ուկրաինական իշխանությունները գնդակոծում են խաղաղ բնակավայրերը, ռազմաճակատի գիծը այնպիսի հեռավորության վրա պետք է լինի, որ ապահովի դրանց անվտանգությունը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG