Մատչելիության հղումներ

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը


Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով կալանքը երկարաձգելու մասին դատարանի որոշումը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել էր նրա կալանքի ժամկետը 4 ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվեց, ապա 4 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։

Ադրբեջանական դատարանը բավարարել էր նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի և գեներալներ Լևոն Մնացականյանի ու Դավիթ Մանուկյանի կալանքը 4 ամսով երկարաձգելու մեղադրող կողմի միջնորդությունները:

Բաքուն Արցախի նախկին ղեկավարներին ծանր մեղադրանքներ է առաջադրել:

XS
SM
MD
LG