Վլադիմիր Պուտինը, որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, առաջիկայում հանդիպում է անցկացնելու իր վստահված անձանց հետ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպումն արդեն որոշված է, սակայն օրը դեռ չի հստակեցվել։ Այն շուտով կլինի»,- ասել է խոսնակը:
Ռուսաստանում նախագահական ընտրությունները կացնկացվեն եռօրյա ձևաչափով՝ մարտի 15-ից 17-ը:
2000 թվականից իշխող Պուտինը հինգերորդ անգամ է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության գերագույն ղեկավարի պաշտոնին: