Մատչելիության հղումներ

Ըստ Bloomberg-ի՝ Եվրամիությունը կարող է կոշտ միջոցների դիմել Հունգարիայի դեմ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովում, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովում, արխիվ

Bloomberg կայքը, վկայակոչելով անանուն աղբյուրները, գրում է, որ Եվրամիությունը դիտարկում է Հունգարիայի դեմ կոշտ միջոցների դիմելու հնարավորությունը, եթե Բուդապեշտը շարունակի արգելափակել Ուկրաինային օգնության տրամադրումը։

Ըստ հրապարակման՝ ԵՄ առաջնորդները պատրաստվում են անկախ Հունգարիայի դիրքորոշումից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնությունը հաստատել փետրվարի 1-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։ Այս տարբերակով Ուկրաինայի ֆինանսավորումը կարող է կատարվել ԵՄ բյուջեից դուրս, անդամ պետությունների կողմից։ Բայց այս դեպքում Եվրամիությունը Հունգարիայի դեմ տուգանքների կոշտ քայլերի կդիմի, ինչը նույնիսկ կարող է հանգեցնել Եվրոպական խորհրդում Հունգարիային ձայնի իրավունքից զրկելուն։

XS
SM
MD
LG