Մատչելիության հղումներ

Հրթիռային հարվածներ Կիևին, Պավլոգրադին, Խարկովին, կան զոհեր և վիրավորներ


Ռուսական կողմը հունվարի 23-ի առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին, Պավլոգրադին, Խարկովին:

Ներքին գործերի նախարարության ղեկավար Իգոր Կլիմենկոյի նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ, վիրավորվել՝ առնվազն 40 մարդ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Սվյատոշինսկի շրջանում ավտոմեքենաներ են այրվել, բազմահարկ շենք է վնասվել։

Վնասված շենքեր կան նաև Սոլոմենսկի, Պեչերսկի թաղամասերում։

Ընդհանուր առմամբ, ըստ Կլիչկոյի, տուժել է 18 մարդ, նրանցից 13-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, այդ թվում՝ երեք երեխա։

Կիևի մարզի Բուչանսկի շրջանում հարվածներից վնասվել են բազմահարկ շենքեր, տնտեսական շինություններ և ավտոմեքենաներ։ Այստեղ հաղորդվում է երեք վիրավորի մասին։

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն էլ հաղորդել է, որ Պավլոգրադի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Ըստ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի՝ ռուս զինվորականները հարվածել են Խարկովի Կիևսկի շրջանում բազմահարկ բնակելի շենքին։ Երկու կին զոհվել է, ևս 35 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 10 և 12 տարեկան երկու երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG