Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «24 ժամում պատերազմը դադարեցնելու Թրամփի հայտարարությունը մտահոգում է ինձ»


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

«24 ժամում պատերազմը դադարեցնելու Թրամփի հայտարարությունները ինձ մտահոգում են», - բրիտանական Channel 4 ալիքի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Թրամփը ցանկանում է ինքնուրույն որոշումներ կայացնել՝ առանց խորհրդակցելու։ Եթե նա դա հրապարակայնորեն է հայտարարել, ապա դա ինձ մի քիչ վախեցնում է», - բրիտանացի լրագրողների հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահը։

«Առանձին վերցված մեկ անհատը չի կարող հաղթել։ Եթե Թրամփն իր մասին է խոսում, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ հաշվին է նա պատրաստվում հաղթել», - նշել է Զելենսկին՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարության այն հատվածը, որտեղ ԱՄՆ նախկին նախագահը պնդել էր, թե Ուկրաինայում պատերազմի դադարեցումը հաղթանակ է լինելու։

«Բացի այդ, կարելի է ենթադրել, որ եթե Թրամփի այդ գաղափարը (որի մասին, ի դեպ, որևէ մեկը չի լսել) չաշխատի, նա միևնույն է անելու է ամեն ինչ այն կյանքի կոչելու համար», - նշել է Ուկրաինայի նախագահը՝ նման հեռանկարը մտահոգիչ անվանելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG