Մատչելիության հղումներ

Իսրայելցի պատանդների հարազատները գրոհել են երկրի խորհրդարանը


Քնեսեթի նսիտերից մեկը, արխիվ
Քնեսեթի նսիտերից մեկը, արխիվ

Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից պատանդառված իսրայելցիների հարազատներն այսօր գրոհել են երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի շենքը, պահանջելով օրենսդիրներից՝ գործուն ջանքեր ձեռնարկել պատանդներին ազատ արձակելու համար։

Reuters-ի տեղեկություններով՝ պատանդների հարազատները մուտք են գործել խորհրդարանի Ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճ՝ ընդհատելով այդ պահին ընթացող քննարկումը։

«Քանի դեռ դուք այստեղ նստած եք, Գազայում պահվող մեր հարազատները զոհվում են», - նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Գազայում 130 իսրայելցի պատանդ կա։

XS
SM
MD
LG