Մատչելիության հղումներ

Լեհաստանի վարչապետը Կիևում հանդիպում է Ուկրաինայի ղեկավարներին


Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկ, արխիվ
Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկ, արխիվ

Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր առավոտյան ժամանել է Կիև։

Նախապես չազդարարված այցի նպատակը, ըստ լեհական կառավարության ղեկավարի, «զգացողություն ստեղծելն է, որ չարիքի դեմ պայքարում Լեհաստանը Ուկրաինայի ամենավստահելի և կայուն գործընկերն է»։

Այցի մեկնարկին Լեհաստանի վարչապետն այդ մասին գրել է X-ի իր օգտահաշվում՝ հավելելով, որ Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերումը «Վարշավայի թիվ մեկ առաջնահերթությունն է»։

Օրվա ընթացքում Տուսկը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG