Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այսօր հընթացս կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը, հաղորդում է Եվրոպական խորհուրդը՝ նշելով, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հանդիպում են Բրյուսելում, նիստը նախագահում է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։

Խորհուրդը նախ տեսակապով ոչ պաշտոնական քննարկում կունենա Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ապա կքննարկվի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան։

Օրակարգի գլխավոր հարցերից է նաև Մերձավոր Արևելքի իրավիճակը։

XS
SM
MD
LG