Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյայի հետ։
«Համաս»-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ նրանք մտքեր են փոխանակել Գազայի հատվածում կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու հնարավորության շուրջ։
Քննարկվել են հումանիտար օգնության ծավալները մեծացնելու և պատանդներին ազատ արձակելու հարցերը։ Շոշափվել է երկու պետություն ստեղծելու հիման վրա հակամարտությունը կարգավորելու թեման՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։