Մատչելիության հղումներ

ԵՄ-ը պատրաստվում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթը


Եվրամիությունը պատրաստվում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթը: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:

«Կարող եմ հաստատել, որ և՛ անդամ երկրները, և՛ դիվանագիտության ղեկավարը մտադիր են պատերազմի [երկրորդ] տարելիցը նշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով», - ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ ԵՄ-ն սկսել է քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որը կարող է ներառել նոր առևտրային սահմանափակումներ և պատժամիջոցների ցանկերի ընդլայնում։ Ենթադրվում է, որ 13-րդ փաթեթը կընդունվի մինչև փետրվարի 24-ը՝ 2022 թվականին Ուկրաինայի Ռուսաստանի հարձակման օրը:

Այդ հարցը երեկ Բրյուսելում քննարկել են ԵՄ երկրների դեսպանները: Նրանք անդրադարձել են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի միջոցներին։

ԵՄ-ն 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 12-րդ փաթեթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG