Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին։

Վարչապետը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք «հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը»:

Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը:

Նրանք քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG