Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը չի վկայում փոխադարձ համարժեք հանձնառության մասին. Միրզոյան


Պաշտոնական այցով Զագրեբում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի խորհրդարանի փոխնախագահ Անտե Սանադերին ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներն ու ներկայիս իրավիճակը։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերն ու հանրահայտ սկզբունքների վրա հիմնված տեսլականը՝ նշելով, որ Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանությունը չի վկայում փոխադարձ համարժեք հանձնառության մասին:

Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ կրկին պահանջել է «Զանգեզուրի միջանցք», խոսել ոչ միայն անկլավների վերադարձից, այլև պնդել, թե 44-օրյա պատերազմից հետո օկուպացված հողատարածքներից հետ չեն գնա, մերժել միջազգային երաշխավորի հայկական առաջարկը, ասել, որ համաձայն չեն նաև սահմանազատումը 1975 թվականի քարտեզներով իրականացնել:

Որպես խաղաղության օրակարգի մաս և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համապարփակ մոտեցում՝ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Միրզոյանն ու Սանադերն անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանի և Խորվաթիայի միջև ակտիվ շփումներին, ընդգծել, որ այս տարին նշանավորվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG