Մատչելիության հղումներ

Եթե օրինակ՝ Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, չի նշանակում՝ մենք էլ պետք է հրաժարվենք. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ևս մեկ անգամ վերահաստատեց՝ խաղաղության օրակարգից չեն հրաժարվելու։

«Մենք Ադրբեջանի տրամաբանությամբ չենք հռչակել խաղաղության օրակարգ, մենք մեր տրամաբանությամբ ենք այն հռչակել, իհարկե այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործողություն չէ։

Եթե օրինակ՝ Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք դրանից, ընհակառակը՝ կարող է մենք ավելի շատ շեշտադրումներ պետք է անենք, ավելի շատ պետք է փաստարկենք», - շեշտեց նա հարցուպատասխանի ժամանակ։

XS
SM
MD
LG